Ուկրաինան գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույը դնում է միայն իր վրա․ Զելենսկին՝ նոր ձևաչափի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի համագործակցությունը նոր ձեւաչափ է ձեռք բերում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձեւաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի միջեւ», - ասել է նա ՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի հերթական նստաշրջանի բացմանը:

Ենթադրվում է, որ համապատասխան պայմանավորվածությունները կամրագրվեն երեքշաբթի Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի վարչապետներ Բորիս Ջոնսոնի եւ Մատեուշ Մորավեցկու ՝ Կիեւ կատարած այցի ժամանակ:

Զելենսկին նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի դիվանագիտական աջակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է 2014 թվականից ի վեր: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ իր երկիրը «գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույը դնում է միայն իր վրա":


Ավելի վաղ երեք երկրների փոխգործակցության նոր ձեւաչափի ստեղծման մասին հայտնել էին ԶԼՄ-ները ՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին ՝ չճշտելով որեւէ մանրամասներ: Նման ձեւաչափով առաջին անգամ հիշատակել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը ՝ հունվարի 21-ին ելույթ ունենալով Ավստրալիայում: Նրա խոսքով ՝ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի համագործակցության մասին խոսք է եղել 2021 թվականի դեկտեմբերին Լոնդոն Զելենսկու այցի ժամանակ։ 

Քաղաքականություն