Ուկրաինան և Թուրքիան 2 օրից ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկու օրից Ուկրաինան Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրելու։Այս մասին հայտնում է թուրքական yeniakit.com.tr-ն։

«Մենք պատրաստվում ենք հզոր տնտեսական ազդանշան տալ՝ երկու օրից Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ ։Մեր խմբերն աշխատում են, և ես վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք»,-Ուկրաինայի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Զելենսկին։

Էրդողանի Ուկրաինա կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսված է փետրվարի 3-ին, բանակցություններ են նախատեսվում նաև նոր համագործակցության շուրջ։

Այն նպատակաուղղված է երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը, որը տարեկան 5 միլիարդ դոլարի մակարդակի վրա է, կարճ ժամանակում հասցնել 10 միլիարդ դոլարի։

Քաղաքականություն