Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են․ ինչ են քննարկել

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպումը, հաղորդում է Haber Global-ը, փոխանցում է armeniasputnik-ը: 
Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցեր: 
Աքարը Հասանովին է ներկայացրել Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար կայացած առաջին հանդիպման ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ 
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։ 
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Քաղաքականություն