
Քանի մարդ է զոհվել Ղազախստանում հայտնի իրադարձությունների ժամանակ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հունավրյան միջադեպերի վերաբերյալ միջազգային քննության կարիք Ղազախստանը չունի, իսկ տարաշվող լուրերը, թե բանտերում խոշտանգումներ են եղել կանալանվորվախ քաղաքացիների նկատմամբ չափազանցված են։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահի «Խաբար» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
Տոկաևը նշել է, որ հունվարյան իրադարձություններում եղել են նաև խաղաղ ցուցարարներ, բայց պնդել է, որ ուժայինները նրանց վրա կրակ չեն բացել։
Արևմուտքը քննադատել էր Տոկաևին հունվարյան իրադարձությունների ժամանակ առանց նախազգուշացման կրակ բացելու հրամանի համար։
Պաշտոնական տվյալներով՝ բռնությունների հետևանքով Ղազախստանում 225 մարդ է զոհվել, այդ թվում՝ ուժային կառույցների 19 աշխատակից։