Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ մշակել է երբևէ իր ունեցած ամենախիստ պատժամիջոցների ռեժիմը

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ է մշակել Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում տալով երկրի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին: 

Նշվում է, որ պատժամիջոցները կազդեն ընկերությունների և անհատների վրա, որոնք «կարևորություն ունեն Կրեմլի համար»:
 

«Սա կլինի ամենախիստ պատժամիջոցների ռեժիմը, որը մենք երբևէ ունեցել ենք Ռուսաստանի նկատմամբ և կնշանակի մեր մոտեցման ամենամեծ փոփոխությունը Եվրամիությունից դուրս գալուց հետո», - ասել է Թրասը:
 

Նրա խոսքով՝ պատժամիջոցների փաթեթը, որի վրա աշխատում է Բրիտանիան, կհաստատվի մինչև փետրվարի 10-ը։ Լոնդոնը իրավասու կլինի սահմանափակումներ մտցնել նրանց նկատմամբ, ովքեր «կիսում են պատասխանատվությունը Կրեմլի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունների համար»։

Քաղաքականություն