ԱՄՆ-ն հետ է կանչում Մինսկում աշխատող իր դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է ռուսական ռազմական ուժերի կուտակման մասինԲելառուսի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանների մոտ։ Գործակալությունը հայտարարել է երկրից քաղծառայողների ընտանիքների անդամների տարհանման մասին։ Նման որոշում էր կայացվել հունվարի 23-ին՝ Կիևում դիվանագետնեի ընտանիքների անդամների վերաբերյալ: Այն ժամանակ նմանօրինակ որոշում էին կայացրել նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և Ավստրալիան:

«2022 թվականի հունվարի  31-ին Պետքարտուղարությունը հրահանգել է կազմակերպել ԱՄՆ պետծառայողների ընտանիքների անդամների մեկնումը»,- ասվում է Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուդր չի տալիս մեկնել Բելառուս «կամայական իրավակիրառմամբ ձերբակալվելու վտանգի, ինչպես նաևԲելառուսի և ՈՒկրաինայի սահմանին ռուսական զինված ուժերի՝ մտահոգություն առաջացնող կուտակումների պատճառով»:

Քաղաքականություն