Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի ԱՄՆ այցը չեղարկելու մասին

Ես կարծում եմ, որ դա այլևս ակտուալ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ԱԺ պատվիրակության կազմում ԱՄՆ այցը չեղարկելուն:

Նշենք, որ Ա.Վանեցյանը պարզաբանել էր, որ իրեն վերջին պահին են տեղեկացրել , որ չի մասնակցելու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի հետ հանդիպմանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք ԱՄՆ-ում այլ շատ կարևոր հանդիպումներ են ունեցել.

«Եթե Արթուր Վանեցյանը ցանկություն ուներ անձամբ Փելոսին տեսնել և նրա հետ զրուցել, դա ուրիշ խոսակցություն է, բայց եթե քաղաքական գործչի գործունեության հարց է, դա այլ հարց է: Իրականությունն այն է, որ քովիդի պատճառով պատվիրակության կազմը կրճատվել է, այդ պատճառով 1-2 հոգով ենք ներս մտնել, որևիցե դիտավորություն տեղի չի ունեցել, ես կարծում եմ պետք չէ դրա վրա կենտրոնոնալ»

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությունն ինքն իրեն մեկուսացնում է կարևոր գործընթացներից.

«Ես բոլոր հրավերն անում եմ, նրանք, տարբեր պատճառաբանություններ բերելով, հրաժարվում են: Հաճախ լինում է, երբ ես ինքս զանգում եմ ընդդիմադիր պատգամավորներին և առաջարկում եմ մասնակցել, իրենց ոգևորվում են, հետո ասում են՝ խմբակցությունից թույլ չտվեցին: Եթե մարդն ուզում աշխատել, ուրեմն աշխատում է»,-ասաց նա:

Քաղաքականություն