3127 նոր դեպք․ Կորոնավիրուսային համավարակի ակտիվացում կա ՀՀ-ում

Փետրվարի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք: Կատարվել է 7890 թեստավորում, առողջացել՝ 74 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 922 դեպք, որոնցից 336 079-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 250 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8056 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1537 է. նախորդ օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ 

Մեկ օրում մահացել է 5 մարդ։ 

Ընդհանուր կատարվել է 2 734 878 թեստավորում։

Քաղաքականություն