ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայի վարչապետը հեռացել է մայրաքաղաքից Covid-ցույցերի պատճառով
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքն անվտանգության նկատառումներից ելնելով լքել են Օտտավայում գտնվող նստավայրը՝ կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հայտնում է CBC-ն։
Միևնույն ժամանակ, չի նշվում երկրի վարչապետի գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ անցած օրերին Կանադայում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ պարտադիր պատվաստման և քովիդ-անձնագրերի: Ակցիային մասնակցել է ավելի քան 1000 մարդ, այն ունեցել է խաղաղ բնույթ: Ինչպես հայտնել են Օտտավայի ոստիկանությունից՝ ցույցի մասնակիցներից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել: