
Դեպքերի աճ կա․ կորոնավիրուսային հիվանդության այսօրվա տվյալները

Հունվարի 31-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1362 նոր դեպք: Կատարվել է 4673 թեստավորում, առողջացել՝ 286 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 202 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8083 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է:
Մեկ օրում մահացել է 7 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 726 988 թեստավորում։