Աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պայքարում նոր միտումներ կան․ ինչ է պարզվում

Աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պայքարում նոր միտումներ կան։ Ըստ «Ռիա Նովոստի»-ի հրապարակման երկրները հանդուրժող են բռնկումների նկատմամբ և նույնիսկ կամավոր թույլ են տալիս վարակների թիվը հասցնել այնպիսի մակարդակների, որոնք նախկինում համարվում էին ճգնաժամ, գրում է WSJ-ը։

Դեպքերի արագ աճն այլևս ազդանշան չէ, որ պետք է ավելի շատ սահմանափակումներ մտցվեն։ Աշխարհի կառավարություններն այժմ ավելի ու ավելի շատ են հակված այն տեսակետին, որ կորոնավիրուսի հետ պետք է վարվել այնպես, ինչպես մյուս վարակները, և ուշադրությունը պետք է կենտրոնացնել հոսպիտալացված հիվանդների բուժման վրա:

Լրատվականի տեղեկություններով՝ չեղյալ են հայտարարվում նաև նախկինում արդյունավետ համարվող միջոցառումները։ Մասնագետները, մասնավորապես, անհրաժեշտ չեն համարում հետևել հիվանդների շփումներին և երկարատև ինքնամեկուսացմանը։

Քաղաքականություն