Հասարակություն

Կանադայում հարյուրավոր բեռնատարների վարորդներ բողոքում են պարտադիր պատվաստումների դեմ

Կանադայում հարյուրավոր բեռնատարների վարորդներ բողոքում են պարտադիր պատվաստումների դեմ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավայի իրենց նստավայրը` անվտանգության նկատառումներից ելնելով և տեղափոխվել գաղտնի վայր։ Այս մասին տեղեկացրել է CBC հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվել է բեռնատարների կանադացի վարորդների կողմից նախաձեռնված կորոնավիրուսային սահմանափակումների դեմ լայնածավալ բողոքի ակցիայի հետ կապված: Ոստիկանների տեղեկացմամբ էլ` այսօր խորհրդարանի շենքի մոտ գտնվող հրապարակում հավաքված ցուցարարների թիվը գերազանցել է 10.000-ը, քանի որ բեռնատարների վարորդների բողոքի երթին են միացել այլ վարորդներ և Կանադայի բազմաթիվ քաղաքացիներ:
 

[c3ef59994c0eb924e57ebe5ff47cf1d8.jpg]

 

 

 

[dc38e238650854c28ea506f3f1b87f11.jpeg]

 

 

 

Հարյուրավոր բեռնատարների վարոդներ բողոքել են պարտադիր պատվաստումների դեմ, որոնք վերջերս ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի հետ Կանադայի սահմանը հատելիս: Շաբաթ օրը՝ հունվարի 29-ին, բեռնատարների և ֆուրգոնների վարորդները ժամանեցին Օտտավա, որտեղ նրանց դիմավորեցին հազարավոր հակասահմանափակող ցուցարարներ՝ ազգային դրոշներով, «Ազատություն» պաստառներով և կառավարությանը քննադատող կարգախոսներով:

 

[911adb4e5c3158f9acbe4d2af5b432b5.jpg]

 

 

 

Հիշեցնենք՝ հունվարի կեսերին Կանադան և ԱՄՆ-ը հաստատել են սահմանին պարտադիր պատվաստման պահանջը։ Չպատվաստված կանադացի բեռնատարներից պահանջվում է մտնել 14-օրյա կարանտին ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, իսկ նրանց ամերիկացի գործընկերներին ընդհանրապես արգելվում է մուտք գործել Կանադա, եթե նրանք չունեն պատվաստման վկայական:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250