
Գազի սակագինը Մոլդովայում նույնպես բարձրացել է․ բողոքի ակցիա

«Քաղաքացիական կոնգրես» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել Մոլդովայի խորհրդարանի մոտ` գազի սակագնի բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Մոլդովայի էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունւ հավանություն է տվել սպառողների համար գազի սակագինը բարձրացնել։
«Երեկ կառավարությունը հերթական անգամ հայտարարեց գազի, էլեկտրաէներգիայի, ջերմության թանկացման մասին։ Այսօր բողոքի ակցիա ենք սկսում խորհրդարանի մոտ, և սա դեռ սկիզբն է»,-նշել են ակտիվիստները։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ սակագներն անօրինական կերպով են բարձրացվել, և ժողովուրդը չի կարողանա վճարել դրանց դիմաց։