Զելենսկին Բայդենին ուղղված առաջարկով է հանդես եկել․ ինչ սպասել

Զելենսկին Բայդենին առաջարկում է փորձել ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա ձեւաչափով բանակցային հարթակ կազմակերպել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ չի վախենում Պուտինի հետ որևէ ձևաչափով հանդիպումից, բայց չի հասկանում, թե ինչու է հանդիպումը լինելու Սոչիում։ 

«Ուկրաինան կողջունի Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով բանակցային հարթակի ստեղծումը»,-ասել է Զելենսկին։

 

Զելենսկին կարծում է նաև, որ ոչ մի երկիր չի պաշտպանի Ուկրաինան, եթե Ռուսաստանը որոշի լայնածավալ ներխուժում իրականացնել։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնդել էր, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ, բայց թույլ չի տա, որ իր շահերն անտեսվեն։
«Մենք պատերազմներ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպիտ հարձակումներ մեր շահերի վրա, թույլ չենք տա, որ մեր շահերը նույնպես անտեսվեն», - ավելացրել է նա:
Լավրովն ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները վերջնագիր չեն և դրանցում ոչ մի աղաղակող բան չկա, Մոսկվան պարզապես ցանկանում է, որ իր հետ ազնվորեն վարվեն։

 

Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ այս թեմայով բանակցությունները դեռ ավարտված չեն, և ռուսական նախաձեռնության պատասխանում «ռացիոնալ հատիկներ» կան։ Այնուամենայնիվ, Արևմուտքը ԵԱՀԿ-ի դրույթներից «դուրս է քշում» անվտանգության անբաժանելիության մասին միայն այն, ինչ իրեն ձեռնտու է։

 

Այդ կապակցությամբ Մոսկվան մտադիր է հարցում ուղարկել իր բոլոր գործընկերներին՝ հասկանալու, թե ինչպես են պատրաստվում կատարել այս փաստաթղթի կետերը։ Միաժամանակ Ռուսաստանը պատասխան է պատրաստում Վաշինգտոնին ու Բրյուսելին, որն այժմ մշակվում է։
Լավրովն առանձին-առանձին անդրադարձավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքին ավելի վաղ ուղարկված անվտանգության նախագծերին՝ առաջինն անվանելով «դիվանագիտության բարձրակետ», իսկ երկրորդը՝ «շատ գաղափարականացված»։ Նա նաեւ հավելեց, որ ամաչում է դաշինքի պատասխան գրողների համար։ Լավրովը նշեց նաև, որ մանրամասներ չեն հաղորդվում, քանի որ արևմտյան գործընկերները խնդրել են չհրապարակել դրանք։


 

Քաղաքականություն