Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի դիտումը

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կողմից  կազմակերպված Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության վայր է ժամանել ոստիկանությունը և դադարեցրել սեանսի կազմակերպումը: Այդ մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել է իրավասու աղբյուրը ։

 

Դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ դա համարվում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը հանդիսանում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների եւ հեռացրել դիտման համար հավաքվածներին։

Այս մասին հայտնում է ռուսական REGNUM լրատվական գործակալությունը՝ Նժդեհին որակելով որպես «հայ հիտլերական»։

 

Գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի կարծիքով, հատկապես սկանդալային և քաղաքականապես ռացիոնալ, ծրագրված կոնֆլիկտային բնույթը Ռուսաստանի հայերի միության կողմից հրապարակավ հայտարարված Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությանը տալիս է այն փաստը, որ այն հայտարարվել և կազմակերպվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի, Օսվենցիմի ազատագրման, Լենինգրադի ազատագրման, գերմանա-ֆիննական շրջափակումից ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին Նախաձեռնության լայն քննարկման օրերին: Բացի այդ,  նա կարծում է , որ միանգամայն հասունացել է նացիզմի վերականգնման համար ՌՀՄ-ի իրավական պատասխանատվության հարցը:
 

Քաղաքականություն