Հասարակություն

Տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաներ, այն էլ՝ բարձր գնով

Տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաներ, այն էլ՝ բարձր գնով

Հայաստանում ավտոմեքենաների շուկան ակտիվացել է. առեւտրի ծավալները բավականին աճել են: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ ավտոմեքենաների առեւտրի ծավալաները 14.9 տոկոսով ավելացել են: Հայաստանում նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 103 մլրդ 508 մլն 100 դրամ:Սակայն, ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:

Ավելին, նշենք, որ տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: Աշխարհում ավտոմեքենա արտադրող գործարանները կորոնավիրուսի պատճառով  ավտոմեքենա չեն արտադրել: Սա է պատճառը, որ ավտոմեքենաների գները կտրուկ բարձրացել են. օրինակ՝ Honda Civic ավտոմեքենան, եթե 2019 թվականին արժեցել է 17 000 դոլար, ապա հիմա այն գերազանցում է 25 հազար դոլարը: իսկ 2020 թվականին, երբ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարված, ավտոմեքենաների գները ցածր էին. մարդիկ իրենց գոյությունը պահելու համար ստիպված իրենց 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով էին վաճառում:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250