Հասարակություն
Տաջիկստան–Ղրղզստան սահմանին փոխհրաձգություն է սկսվել
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղզստանի սահմանային գերատեսչության մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` տաջիկական կողմն ականանետներ և նռնականետներ է կիրառում:
Ղրղզստանի սահմանապահներն ուժեղացված ծառայության են անցել, քանի որ Տաջիկստանի սահմանապահները Բատկենի շրջանի Տորտ Կոչո տեղանքում միակողմանիորեն փակել են ճանապարհի այն հատվածը, որը միացնում է Ղրղզստանի Բատկեն և Իսֆանա քաղաքները: Երկու երկրի պաշտոնյաները դեպքի վայր են մեկնել իրավիճակը մեղմելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0