Դադարեցնել կրակը երկրների միջև. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կոչը Տաջիկստանին և Ղրղզստանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Տաջիկստանին և Ղրղզստանին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: 
Ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է, տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում են Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից։ 

Բատկենի շրջանի սահմանի այն հատվածում, որտեղ իրավիճակը սրվել է, տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները անցել են ուժեղացված հերթապահության։

Քաղաքականություն