Ադրբեջանական SOCAR-ը փորձո՞ւմ է գնել Սուրենավանում գտնվող բիտումի գործարանը. Hraparak
Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։ Գործարանն արդեն մոտ մեկուկես տարի գրեթե լուծարված է՝ ընդամենը մի քանի աշխատող են պահել, գործարանի հեռախոսահամարները չեն պատասխանում, ուստի պաշտոնական ինֆորմացիա չկարողացանք ստանալ։ Գրում է Hraparak.am-ը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է, այն Վրաստանի տարածքում գրեթե 5 հազար հոգանոց բանակ է պահում՝ ադրբեջանական պետական նավթային ընկերության բենզա-գազալցակայանների, դրանց պահեստների, գազամուղների եւ այլ ենթակառուցվածքների պաշտպանության անվան տակ: Այդ ծառայությունում ներգրավված են առավելապես ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ, որոնք տարին մի քանի անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով զենքի տիրապետման հմտությունները: Իսկ բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր դեռեւս 2006 թվականից եւ փակվեց հեղափոխությունից մեկ-մեկուկես տարի անց։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: Գործարանի հայ բաժնետերերից էր Միկա Բաղդասարովը։
Auroranews-ը կապ է հաստատել Արարատի փոխմարզպետի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկատվություն չունեն:
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ. ակցիա Մարալիկում
«Ազատագրում» շարժումը ակցիա է անցկացրել Մարալիկում` ծաղիկներ եւ ծաղկեպսակներ տեղադրելով Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ:&n...
Եթե անընդհատ ինչ-որ սահմանափակումներ մտցնենք, կաթվածահար կանենք դասապրոցեսը. «Փաստը» ներկայացնել է ոլորտնի մասնագետների տեսակետը
«Դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբից ի վեր, ինչպես գրեթե միշտ, նկատվում է վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդութ...
Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, ապրիլից բարձրանա. Ժողովուրդ
Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրան...
«Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով». Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են պոլիէթիլենային տոպ...