Եթե անընդհատ ինչ-որ սահմանափակումներ մտցնենք, կաթվածահար կանենք դասապրոցեսը. «Փաստը» ներկայացնել է ոլորտնի մասնագետների տեսակետը
«Դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբից ի վեր, ինչպես գրեթե միշտ, նկատվում է վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունների աճ: Ի դեպ, խոսակցություններ կային, որ դպրոցական ձմեռային արձակուրդները գուցե երկարաձգվեն, սակայն դասերն սկսվեցին հունվարի 10-ին, ինչպես և նախատեսված էին: Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ են դառնում խոսակցությունները, որ գուցե նպատակահարմար է արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:
Թեմայի հետ կապված «Փաստը» պատրաստվում է ներկայացնել տարբեր ոլորտների մասնագետների տեսակետը: Առողջապահական տեսանկյունից հարցը քննարկել ենք թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ Լամարա Մանուկյանի հետ: Տիկին Մանուկյանը համաձայն չէ նման առաջարկին:
«Վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը: Հունվարին շնչառական վիրուսների տարածումը կապված է տոնական օրերի հետ: Մարդիկ սկսում են իրար տուն այցելել: Եթե ուսումնական գործընթացը հունվարից տեղափոխենք հունիս ամիս, դրանով ոչինչ չի փոխվելու: Վերին շնչառական վարակների դեպքում հունվար և դեկտեմբեր ամիսներին պիկ չէ: Այնպես որ, հակված չեմ այն մտքին, որ եթե դպրոցականներն ու ուսանողները հունվարին մնան տանը, և դասապրոցեսը փետրվարից սկսվի, դրանով կնվազեցնենք գրիպի տարածումը: Եթե անընդհատ ինչ-որ սահմանափակումներ մտցնենք, կաթվածահար կանենք դասապրոցեսը, իսկ դա անդրադառնում է երեխաների վրա:
Իմ կարծիքով, ուսումնական տարվա ընթացքում մեկ ամիս դադարը շատ է, բացի դա, կրկնեմ, շնչառական վարակների համար դրանք տիպիկ ամիսներ չեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց տիկին Մանուկյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական SOCAR-ը փորձո՞ւմ է գնել Սուրենավանում գտնվող բիտումի գործարանը. Hraparak
Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը...
Բազմաթիվ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ. ակցիա Մարալիկում
«Ազատագրում» շարժումը ակցիա է անցկացրել Մարալիկում` ծաղիկներ եւ ծաղկեպսակներ տեղադրելով Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ:&n...
Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, ապրիլից բարձրանա. Ժողովուրդ
Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրան...
«Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով». Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են պոլիէթիլենային տոպ...