«Եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ապա նա ուսուցիչ չի ծնվել». Արթուր Մանուկյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պարեկային ծառայության մասին ու ասաց, որ ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ և դա ներկայացվեց որպես դրական երևույթ: Այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնո՞ւմ է, թե՞ ոչ: Համաձա՞յն եք այդ մոտեցման հետ՝ արդյոք ավելի լավ է լինել պարեկ, թե՞ ավելի լավ է լինել ուսուցիչ»,- դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածու Արթուր Մանուկյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ցանկացած մեկը, ով ուզում է դառնալ պարեկ, պետք է դառնա պարեկ, եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ապա նա ուսուցիչ չի ծնվել»,- արձագանքեց Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետն ասել էր, որ պարեկային ոստիկանությունում աշխատողների 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի կապ չեն ունեցել. «Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն և այդ պրոցեսը շարունակվում է: Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան...»: |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջան...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ուն...