Կանխվել է գունավոր հեղափոխությունը․ Լուկաշենկո
Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ:
«Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն:
Նա կարծիք է հայտնել, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար:
«Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ՝ նշելով, որ այդ խմբերը ավելի վաղ պատրաստվել են տարբեր թեժ կետերում:
Հիշեցնենք՝ Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...