Մենք որևէ մեկին հրավիրելու սովորություն չունենք. Լավրովը` Ղազախստանին միութենական պետություն հրավիրելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է մի շարք արևմտյան փորձագետների կարծիքը Ղազախստանին Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետություն հրավիրելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան չունի ինչ-որ մեկին «կանչելու» սովորություն, ինչպես դա անում է ՆԱՏՕ-ն, գրում է Russia Today-ը։
«Մենք որևէ մեկին հրավիրելու սովորություն չունենք։ Մենք ունենք ընթացակարգ, ըստ որի, եթե ինչ-որ մեկը դիմում է, մենք, իհարկե, դիտարկում ենք, կառուցողական ենք մոտենում։ Մեր արևմտյան գործընկերները սովորություն ունեն բոլորին անխտիր հրավիրել միանալու իրենց, ինչպես որ հիմա բոլորին հրավիրում են միանալու ՆԱՏՕ-ին: Դա մեր մեթոդը չէ, մենք քաղաքավարի մարդիկ ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ...
«Փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»․ Ավանեսյան․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահ...