Խաղաղապահ ուժերի ներուժն իր կենսունակությունն ապացուցեց ողջ աշխարհին. Լավրով
Ղազախստանում ստեղծված իրավիճակը լիովին ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի արդիականությունն ու արդյունավետությունը: Այս մասին մամուլի ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակը, որով պայմանավորված Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան, դիմեց իր դաշնակիցներին, ցույց տվեց, որ վերջին տարիներին ՀԱՊԿ-ի գործադրած ջանքերը խաղաղապահ կարողություններ ձևավորելու համար շատ արդյունավետ էին ու պահանջված: Գիտեք, ինչպես ասում են, ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, բայց փառք Աստծո, գործը պատերազմի չհասավ»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, խաղաղապահ ուժերի ներուժն իր կենսունակությունն ապացուցեց ողջ աշխարհին։
Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումներն ավարտել են իրենց առաքելությունը Ղազախստանում: Հունվարի 14-ին Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի խաղաղապահների ստորաբաժանումները հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
Նիկոլ Փաշինյանի որոշումը` Երասխ – Ադրբեջան սահմանի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մե...
«Փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»․ Ավանեսյան․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահ...
ՌԴ ԶՈՒ 1500 տանկիստ վարժանքներ են անցկացնում նաև ՀՀ-ում
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վար...