Արցախցին ինչպե՞ս է հայտնվել ադրբեջանցիների մոտ. հայտնի է, թե նախկինում ինչ է եղել
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը ռուս խաղաղապահների հետ փորձում է ճշտել, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ Բերձորի 68-ամյա տղամարդը հայտնվել է ադրբեջանական կողմում։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ տելեգրամյան ալիքներում մի լուսանկար է շրջանառվում և նշվում է, որ ադրբեջանցիներն առևանգել են 1953-ին ծնված Բերձորի բնակիչ Անդրանիկ Ալեքսանյանին։
«Եթե իրականում պարզվի, որ տղամարդն ադրբեջանական կողմում է, ապա, հավանաբար, նա ինքն է այնտեղ գնացել։ Հարցն այն է, որ նա նախ մտավոր խնդիրներ ունի, բացի այդ, իր բնակավայրն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, և նախկինում Անդրանիկն այնտեղ գնալու փորձ արել է։ Սակայն բացատրել ենք, որ չի կարելի»,–ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` տղամարդն ասել է, որ այնտեղ ինչ–որ բան ունի, որն ուզում է վերցնել։ Քաղաքապետը հայտնեց, որ Անդրանիկը միայնակ է ապրում, որևէ մեկը մինչ այս նրան չի այցելել։ Անդրանիկ Ալեքսանյանը Բերձորում է հաստատվել 44-օրյա պատերազմից հետո, երբ նրա բնակավայրն ադրբեջանական կողմի հսկողության ներքո է մնացել։ Բերձորի քաղաքապետը հայտնեց` եղել են դեպքեր, որ Անդրանիկը Բերձորից 1 օրով «անհետացել» է, և հետո պարզվել է, որ նա Երևանում է, որտեղ նույնպես որևէ հարազատ չունի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
Վարորդական իրավունքի հետ կապված գործողություններում փոփոխություններ կան
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարներ է տեղակայել. Միկա Բադալյան
«Ազատագրում» շարժման անդամ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապա...
Թղթային ատեստատներ այլևս չեն լինի. ԿԳՄՍ նոր որոշումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտ...