Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով․ Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում հերթական գրառումն է արել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի ու վերջին միջադեպի մասինզոհերից մեկին, որի հետևանքով 3 ժամկետային զինծառայող է զոհվել։ Նա հրապարակել է զոհված զինծառայողներից մեկի՝ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը և կից գրառում արել․
«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:
Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ Այսօր ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա Ղարիբյանը»։
Սերժ Թանկյանը գրառման վերջում մեջ է բերել Ռուդիկի՝ 2021 թվականի գրառումներից մեկը․ «Գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»։
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ մանրամասներ՝ Ղազախստան մեկնող հայ խաղաղապահների վերաբերյալ
Րոպեներ առաջ Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ղազախստան մեկնող հայ խաղաղապահների վերաբերյալ։ Մեր հավա...
Ալբերտի աչքերում տեսա յուրահատուկ կրակ, մի ձեռքով ուտում էր, մյուսով` կրակում․ լուսանկարի հեղինակը պատմում է. «Իրավունք»
«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել արցախյան պատերազմում հայ զինվորի հավաքական կերպար դարձած Ալբերտ Հովհաննիսյանի...
Ռուդիկը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ. ասելու բան չէ, թե ինչ. համայնքապետ
Ինչպես հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՕՊ համակարգը չի՞ գործել․ Auroranews-ը փորձում է մանրամասներ պարզել
Հայ զինծառայողները թշնամու օդ բարձրացրած ԱԹՍ-ների դեմ կռվել են իրենց կցված ինքնաձիգերով։ SisMasis տելեգրամի ալիքը նման վ...