27 և 38-ամյա տղամարդկանց բերման են ենթարկել սիգ վաճառելու համար
Հունվարի 11-ին՝ ժամը 14:45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ ձուկ են վաճառում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայության վարչության աշխատակիցներ։ Արդյունքում Արտաշիսյան փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է 83 սիգ ձկան վաճառքով:
Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Սողոմոն Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է 180 սիգ ձկան վաճառքով:
Դեպքերի առթիվ կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
Վարորդական իրավունքի հետ կապված գործողություններում փոփոխություններ կան
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվա...
Ուսուցիչն աշակերտուհու գլուխը մի քանի անգամ հարվածել է պատին. Բաքու
Բաքվի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցիչն աշակերտի է ծեծել:1news.az-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնել...
Կանադայում տարօրինակ հիվանդություն է տարածվում
Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու...