«Զոհված զինծառայողների վարկերը պետք է մարվեն». Թովմասյանը քննարկում է կազմակերպել Կառավարության և ԿԲ-ի ներկայացուցիչների հետ

 ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում ընթանում է քննարկում 44 օր տեւած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:

 

Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ: 

Քաղաքականություն