
«Հանվիր և աշխատիր». Լուկաշենկոն կրել է վերնաշապիկ, որի վրա իր իսկ թևավոր խոսքերն են

Մինսկում բացվել է խանութ, որտեղ վաճառվում են Լուկաշենկայի թևավոր խոսքերով և մեջբերումներով շապիկներ և սպորտային վերնաշապիկներ։
Ապրանքները ներկայացված են սև և սպիտակ գույներով։ Այս մասին գրում է «РИА»-ն:
Ավելի ուշ լրատվականը տարածեց «Пул первого» թելեգրամյան ալիքի հրապարակած լուսանկարը, որում Լուկաշենկոն կրում է իր իսկ խոսքերով վերնաշապիկ, որի վրա գրված է` «Հանվիր և աշխատիր»: