
«Ոստիկանները զինված են և երկրի ղեկավարից հրաման ունեն կրակել». Ղազախ հրամանատարի կոչը` ճանապարհ փակած ցուցարարներին

Ղազախստանի Մանգիստաու շրջանի հրամանատարը զգուշացրել է ճանապարհները փակող ցուցարարներին.
«Բոլոր ոստիկանները զինված են և պետության ղեկավարից ուղիղ հրաման ունեն առանց նախազգուշացման կրակել և սպանելու։
Դիմում եմ բոլոր ճանապարհները փակողներին, Ձեր գործողություններն անօրինական են և ազդում են տարածաշրջանի տնտեսական և սոցիալական բարեկեցության վրա:
Խաթարվում է վառելիքի, պարենային մթերքների մատակարարումը, գները կսկսեն աճել, բնակչության սոցիալական բարեկեցությունը կվատթարանա։ Թույլ մի տվեք դա»,- ասել է հրամանատար Ժանարբեկը։