
5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։
Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փոքրիկի մահվան դեպքը գրանցվել է տարեմուտին։