Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել

 Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան»-ը։


«Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մանգիստաու և Ալմաթի շրջաններում, ինչպես նաև Ալմա Աթայում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն էր մտցրել։ Այնուամենայնիվ, սակայն, անկարգությունները շարունակվում են:

Քաղաքականություն