Գերությունից վերադարձած հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է

 Երեկ ադրբեջանական գերությունից հայրենադարձված հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: Լրատվականը կապ հաստատեց ՔԿ-ի հետ, որտեղից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ Ա. Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք)։ 

 

Երեկ հայրենիք վերադարձած մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից հայրենադարձվել է ևս 5 հայ զինծառայող, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Քաղաքականություն