Ո՞վ է ՀՀ-ում տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը

«Թափանցիկ ձեռք 2021» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2021 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռուբենի Ռշտունին: Արդյունքում՝ Վազգեն Ռշտունին դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԿՐԿՆԱԿԻ մրցանակակիր: Այս մասին հայտնում է HelpCourt համակարգը։

 

«2021 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Թափանցիկ ձեռք 2021» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2021 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆՈՒՆ:

Արդյունքում՝ Վազգեն Ռշտունին դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԿՐԿՆԱԿԻ մրցանակակիր:


Ռշտունին ամենաբարձր վարկանի ունեցող դատավորն էր ճանաչվել նաև 2017 թվականին:

Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ռշտունուն և մաղթեց որպեսզի վերջինիս աշխատանքը միշտ լինի գնհատված ինչպես փաստաբանների, այնպես էլ հանրության կողմից:

Պարոն Ռշտունին, իր հերթին, նշեց. «Շնորհակալ եմ փաստաբաններին աջակցության համար։

Փաստաբանական համայնքը մշտապես գտնվել է դատավորների կողքին, հատկապես՝ լարված և դժվար պահերին։

Շնորհակալություն եմ հայտնում նաև «HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի կազմակերպիչներին «Թափանցիկ ձեռք» մրցանակի համար, ինչն առավել պարտավորեցնող է։

 

Արդար չի լինի չհիշատակել իմ գործընկերներին և աշխատակազմին, քանի որ տրված գնահատականը նաև նրանց աշխատանքի արդյունքն է։»:

Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին http://helpcourt.am/ էլ. կայքի միջոցով: Այդ թվում տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ի՞նչպես և ե՞րբ է գնահատել:

Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:

Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:

Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք» հուշանվերով:

Դատավորների 2021 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված»,- նշված է հաղորդագրությունում։


 

Քաղաքականություն