Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը. նրա հայրը հայտնել էր, թե որդին 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է
Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն են ստացել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերել ու ՔՈԳՎ բերման են ենթարկել Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։
Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվել է, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվել է քրեական պատասխանատվության դաշտ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Covid-19-ի դեմ շուրջ 1.5 մլն պատվաստումից անաֆիլաքսիա է առաջացել 6-ի դեպքում
Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1.5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծանր ալերգ...
Ձյան տեղումների պատճառով Մոսկվայում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ձյան տեղումների պատճառով Մոսկվայում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Օդանավակայանները հավաստիացրել են,...
«Այդ հանդիպմանը մասնակցելու առաջնային նպատակը գերիների հարցը կրկին բարձրաձայնելն է եղել». Ռուբեն Բաբայանը՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Հայաստանի մշակույթի, կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հա...
Աշոցքում մառախուղ է, որոշ ճանապարհներին մերկասառույց է․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է...