ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբեմն Ալիևի հետ դժվար է համաձայնության գալ, նա շատ արժանիքներ ունի․ Պուտինի շնորհավորանքը Ալիևին
«Իլհամ Ալիևը շատ արժանիքներ ունի, բոլոր գործիչների մասին կարելի է ասպես ասել։ Բայց, այնուամենայնիվ, կնշեմ, որ նրա հետ կարող է դժվար լինել ինչ-որ բանի շուրջ համաձայնելը, դա երբեմն բարդ գործընթաց է, հատկապես փոխգործակցության առանցքային հարցերի շուրջ։ Բայց եթե նրա հետ ինչ-որ բանի շուրջ համաձայնեք, կարող եք վստահ լինել, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն»,- ասել է Պուտինը՝ խոսելով Ալիևի մասին պատմող ֆիլմում, որը նկահարահանել է Ադրբեջանի պետական հեռուստաալիքը՝ նվիրված նախագահ Իլհամ Ալիևի 60-ամյակին:
Պուտինը ֆիլմում նշել է, որ «սա չափազանց կարևոր հանգամանք է և ընդհանրապես չափազանց կարևոր բնավորության գիծ ցանկացած մարդու համար, բայց քաղաքականությամբ զբաղվող մարդու համար դա կրկնակի կարևոր է»։
«Ես Ալիևին ճանաչում եմ երկար տարիներ։ Նրա կյանքի գլխավոր նպատակը, իրականում, ինչպես ցանկացած պարկեշտ մարդու, ով այդքան բարձր պաշտոն է զբաղեցնում, այն է, որ իր երկիրը լավ վիճակում լինի, իր ժողովուրդը լավ զգա: Այնպես որ, առաջին հերթին նրան մաղթում եմ հաջողություն՝ կյանքի նպատակների իրագործման գործում»,- հավելել է ՌԴ ղեկավարը։