ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բանգլադեշում նավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով 32 մարդ է զոհվել

Բանգլադեշի հարավում արդկանցով լի նավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է մոտ 32 մարդ, հայտնում է AFP-ն։

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան հարավային գյուղական Ջալոկատի քաղաքի մոտ՝ մայրաքաղաք Դաքայից 250 կիլոմետր դեպի հարավ։ Նավը տեղափոխում էր մոտ 500 մարդ։

 

«Obhijan 10 եռահարկ նավը բռնկվել է գետի մեջտեղում։ Մենք գտել ենք 32 դի։ Զոհերի թիվը կարող է աճել. մեծ մասը զոհվել է հրդեհից, իսկ ոմանք խեղդվել են՝ փորձելով փախչել»,- AFP-ին ասել է տեղի ոստիկանության պետ Մոյնուլ Իսլամը: 

Նրա խոսքով՝ հրդեհը ենթադրաբար բռնկվել է շարժիչային սենյակում։ «Մոտ 100 մարդ այրվածքներով տեղափոխվել է Բարիսալայի հիվանդանոցներ»,- ասել է նա:

Հրդեհները ողբերգությունների կանոնավոր աղբյուր են Բանգլադեշում: Հուլիսին Ռուպգանջում սննդի եւ խմիչքների գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 52 մարդ։

 

 

Քաղաքականություն