ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձյուն ու բուք. իրավիճակը՝ Լարսում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 

Mediahub. am-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչ իրավիճակ է այժմ Լարսում:

 

Նշենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ՀՀ տարածքում նույնպես կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
 

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
 

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը(մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գորայք-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են։
 

Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Սևան ավտոճանապարհի 23-24-րդ կմ-ին («Չայնիի ոլորաններ» կոչվող հատված) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում տեղում է ձյուն։
 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն