ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձմեռ պապերի ծեծկռտուք Մոսկվայում
Ձմեռ պապերը «ծեծկռտուք» են սարքել Մոսկվայի փողոցներից մեկում: Մի քանի օր է ինչ համացանցում ակտիվ տարածվում է այս տեսանյութը: Հետաքրքրական է, որ ձմեռ պապերը «կռվի են բռնվել» Մոսկվայի հայտնի ժամանցի վայրերից մեկի` խաղային քուեսթներ կազմակերպող «Клаустрофобии» հաստատության անմիջապես մուտքի մոտ: Պետք է նկատել նաև, որ հաստատությունից ոչ մի աշխատակից չի մոտենում և չի ընդհատում վեճը: Մեծ աղմուկ բարձրացրած ու համացանցում լայն տարածում գտած այս «ծեծկռտուքը», ըստ ամենայնի, նշյալ կազմակերպության մարքետինգային հնարքն է, որը, ինչպես պարզ է դառնում, լայն տարածում է գտել ու ավելի քան աշխատել է: