ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այդ ո՞ր քաղաքական ուղուց է շեղվել Հայկ Մարությանը». Իզաբելլա Աբգարյան
Քաղաքապետին անվստահություն հայտնելու ձեր նախագծով դուք ասում եք երևանցիներին՝ որոշողը դո՛ւք չեք, որոշողը՝ ՔՊ-ն է: Այս մասին Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը.
«Դուք սրանով ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում նրան, այլ հեռացնում եք երևանցիներին՝ որոշում կայացնելու հնարավորությունից»,-ասաց նա և շեշտեց՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երևանցին Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելու հանրային պահանջ չի ձևակերպել.
«Երբ «Իմ քայլը» ներկայացրեց այն կետերը, որոնք հիմք են քաղաքապետին անվստահություն հայտնելու համար, երևանցին այդ կետերից որևէ մեկի հետ համաձայնություն չհայտնեց, այլապես ժողովուրդը դուրս կգար փողոց և կասեր՝ Հայկ Մարության, հեռացի՛ր, եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես, երևանցին շատ հանգիստ տարավ այն լուրը, որ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ին, դա բնական էր: Կարդալով ձեր հայտարարությունը՝ անընդհատ մտքումս պտտվում էր «Խելքից պատուհաս» ստեղծագործությունը՝ իր հայտնի հերոսի բառերով՝ իսկ ովքե՞ր են դատավորները, այսօր դուք դատավոր եք, և, չներկայացնելով հանրությանը որևէ փաստացի ապացույց, և փորձում եք մահապատժի ենթարկել մեկին, այսօր սա եք դուք անում»,-ասաց Աբգարյանը և հավելեց, որ ավագանու «Իմ քայլը » խմբակցությունը փորձում է թիմի բոլոր սխալները բարդել Հայկ Մարությանի վրա.
«Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, քաղաքական ուղուց, «Իմ քայլ»-ի ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետևողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի» հեղափոխական շարժիչ ուժը, փողոցներում իրենց կյանքը վտանգողները և մեքենայի տակ պառկողները։ Այդ մարդկանց փոխարինել են այսօր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների «խինկալիների պոչերով», որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են։ Հայկ Մարությանն ընդամենը դարձել է անկուսակցական, չի լքել քաղաքը դժվար պահին»,-ասաց Աբգարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշ...
Ադրբեջանցիները պնդում են, որ այս տեսանյութն արվել է Արցախի ժամանակավոր օկուպացրած Ջրականում
Ադրբեջանական սոցցանցերը պնդում են, որ այս տեսանյութն արվել է Արցախի ժամանակավոր օկուպացրած Ջրականում (Ջաբրաիլ)։ Ինչպես հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաձիգ, շներ, զինված ադրբեջանցիներ․ նոր կադրեր՝ Գորիս-Կապան ճանապարհից
Գորիս-Կապան ճանապարհից նոր կադրեր են հրապարակվել։ Տեսանյութը հրապարակել է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքը։ «Ինքնաձի...