ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-Սևան մայրուղում այս պահին ուժեղ տեղումներ են և բուք. կան կուտակված բեռնատարներ

Հանրապետության բազմաթիվ հատվածներում, այդ թվում` Երևան-Սևան մայրուղում այս պահին ուժեղ տեղումներ են, որոշ հատվածներում ուղղակի բուք է, ինչը դժվարացնում է տեսանելիությունը: Այս մասին գրում է Hraparak. am-ը, որը նաև տեսակադրեր է հրապարակել:

 

«Մեքենաները մեծ դժվարությամբ են երթևեկում, բացի այդ, ճանապարհներին դեռ աղ ու ավազ շաղ տված չէ, թեպետ որոշ սպասարկող մեքենաներ նկատեցինք, բայց ճանապարհը, մեծ մասամբ, դժվարանցանելի է: 
 

Մայրուղու «Չայնիի» ոլորանների հատվածում ու դրանցից վերև` մինչև Չարենցավան, տասնյակ ֆուռեր են կայանած, ինչը լրացուցիչ խոչընդոտ է առաջացնում երթևեկության մյուս մասնակիցների համար: Այնպես որ, վարորդներին խորհուրդ ենք տալիս երթևեկել չափազանց զգույշ և լինել ուշադիր ճամփեզրին կայանած բեռնատարներին չբախվելու համար»,- նշվում է հրապարակման մեջ:

 

Քաղաքականություն