Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Տոյվո Կլաար. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների»

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Տոյվո Կլաար. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների»
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի որոշումը Հայաստանին 10 զինծառայող փոխանցելու մասին: «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա…

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի որոշումը Հայաստանին 10 զինծառայող փոխանցելու մասին: 

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների», – գրել է Կլաարը Twitter-ում: 

 

 

[530bc6a46184ffe68fbb3921df5764b9.jpg]

 

 

[f63791f9e701cdb85cfb8463a24a6d66.jpg]



Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի այդ քայլն անվանել է «կարևոր ժեստ հումանիտար հարցերի լուծման գործընթացում»։ 

Կլաարը նաև նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումների համար: 

 

[9fe805ff0763cf4fed566f21b98f40df.jpg]



Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։  

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Տեղի էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։ 

 

 

 



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250