Բրյուսելի հանդիպումից հետո ռազմագերի վերադարձնելն Ադրբեջանի համար իմիջային հարցերի լուծում էր. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը Հայաստանի հետ գործընթացն այս փուլում ԵՄ հարթություն տանելու իր շահագրգռվածությունն ուներ և այս հանգրվանում կանգառ ապահովելը լրիվ այլ տրամաբանության մեջ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Խնդիրը ոչ թե ռեգիոնալ ապաշրջափակման կամ դրա շրջանակներում նոր երկաթգծի մասին հայտարարելն էր, այլ Եվրոպայում իր իմիջային հարցեր լուծելն էր։
Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում կայուն անկում գրանցող Ադրբեջանը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի վերադարձրեց՝ փորձելով ցույց տալ Արևմուտքի դերակատարությունը Հայաստանի հետ տարվող գործընթացներում։ Ակնկալիքը եվրոպական կառույցներից՝ աչք փակել կամ մեղմել իրենց մոտեցումներն Ադրբեջանում տեղի ունեցող ավտորիտար գործընթացների վերաբերյալ։
Նույն կերպ հայ ռազմագերի թեման Ադրբեջանն օգտագործում է այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում, որի գլխավոր նպատակը Ադրբեջանի նոր դիրքն ու կարգավիճակը ֆիքսելն է։
Հ.Գ. Հայրենիք վերադարձող ռազմագերիների համար մղձավանջի երկրորդ փուլն է սկսում, որը կապված է նրանց նկատմամբ իշխանության հայտարարած համատարած քրեական գործերի հետ»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նախօրեին գերեվարված ադրբեջանցի զինվորականներն են
Համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական Telegram ալիքների, գերվել են Ջերմուկի շրջ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 հայ գերեվարված անձանց
Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ դեկտեմբերի 19-ին Հայաստանին է հանձնել 10 հայ գերեվարված անձանց։ Խոսքը նոյեմբերի 16...
Դեսպանի սպանությունը «ծուղակ» էր ռուս-թուրքական հարաբերությունների համար. Մևլութ Չավուշօղլու
Մոսկվան և Անկարան չեն ընկել ծուղակը, որը պատրաստել էին Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությ...