ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգի նավաշինական ձեռնարկություններից մեկում
Այսօր հրդեհ է բռնկվել ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Սևերնայա վերֆ» նավաշինական ձեռնարկությունում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ տուժել է։ Նրանցից երկուսը հոսպիտալացված են։
Հրդեհը բռնկվել է կառուցվող նավի վրա, ապա տարածվել 800 քմ տարածքում։