Ով է Հայկ Մարությանի իմպիչմենտի նախաձեռնողը․ ԼՈՒՐԵՐ
Երեկվանից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ գործընթացը նախաձեռնել է, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել է Արմեն Գալջյանի հետ, ով ասաց, որ քաղաքական գործընթաց է գնում, սակայն այլ մանրամասներ այս պահին չի կարող հաղորդել։
Ինչ վերաբերում է բուն հարցին՝ արդյոք ի՞նքն է եղել գործընթացի նախաձեռնողը՝ Գալջյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց․ «Օրենսդրության համաձայն նախաձեռնող չի կարող լինել մեկ հոգի, պետք է լինի նախաձեռնող խումբ, որը կազմված լինի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդից»,- նշել է նա։
Նշենք, որ Հայկ Մարությանի իմպիչմենտի համար անհրաժեշտ է 33 ստորագրություն։ Թեև «Իմ քայլը» ավագանու մի քանի անդամներ հրաժարվել են միանալ գործընթացին, սակայն 40 ստորագրություն արդեն հավաքվել է։ Գործընթացին միացել են նաև ավագանու ընդդիմադիր խմբակցությունները․ «Բարգավաճ Հայաստան»-ի բոլոր անդամները, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը։
Նշենք, որ քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում կհանդիպի ավագանու «Իմ քայլը» անդամներին՝ քննարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բուռն քննարկումներ են գնում այն մասին, որ Երևանի քաղաքապետի և իշխանությունների ջրերը մի առվով չեն հոսում։ Ավելին, իշխանությանը պատկանող լրատվամիջոցները ընդդեմ Հայկ Մարությանի հոդվածներ են հրապարակում։ Դրանցից մեկում նշվում է, թե պատերազմից հետո Մարությանը փորձել է իրեն առանձնացնել Փաշինյանի թիմից և հանդիպումներ է ունեցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...