Ո՞վ է Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին ԱՄԷ-ում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն նաև նշել է, որ ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցչին նշանակել փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում։
Ո՞վ է Սերդար Քըլըչը
Քըլըչը ծնվել է 1958թ. մարտի 28-ին Թուրքիայի հյուսիսային Սամսուն շրջանում։ Նա ուսումը ստացել է Թուրքիայի կրթական միության Անկարայի քոլեջում, 1980թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը:
Քըլըչը 1984 թվականից սկսած աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում։ 2006-2008 թվականներին Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնն է զբաղեցրել, 2008-2010 թվականներին Բեյրութում եղել է Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Տոկիոյում, 2014-2021թթ.՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:
Թուրք դիվանագետն ամուսնացած է, ունի 3 երեխա։
Սերդար Քըլըչի հայրը՝ Իլյաս Քըլըչը 1961-1980թթ. եղել է Թուրքիայի մեջլիսի «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր։ Իսկ նրա հորեղբայրը զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Արդարություն և զարգացում կուսակցությունից» ընտրված պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կմտնի՞ ԵԱՏՄ․ Զախարովան մեկնաբանում է
Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և խոշոր ենթակառո...
Ալիևը` Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի մասին
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ա...
Թուրքիայում արտահերթ ընտրություններ կլինե՞ն
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Սելչուք Օզդաղը հայտարարել է, թե Էրդողան–Բահչելի հանդիպմանը որոշվել...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական...