Հայաստանն ապագայում կարող է էլի տուժել առանց ադրբեջանի հետ հաշտության համաձայնագրի կնքման. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի կնքման հեռանկարներին։ Նա ասել է․ «Այդ հարցը պետք է նախ հասցեագրել Հայաստանին թերեւս, որովհետեւ ես բազմաթիվ անգամներ եմ հանրայնորեն հայտարարել, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել խաղաղ բանակցություններ Հայաստանի հետ եւ աշխատել խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։
Մինչեւ այժմ, ըստ Ալիեւի,ոչ մի պատասխան Հայաստանի ղեկավարությունից չի եղել։ Վերջին վեց ամիսներին ես անընդհատ նման հայտարարություններով եմ հանդես եկել։ Դա ցույց է տալիս, որ նրանք, /այսինքն՝ հայերը/ խաղաղություն չեն ուզում, քանի որ հաշտության համաձայնագրի կնքման դեպքում, այդ համաձայնագրի հիմնարար սկզբունքներից մեկը կլինի փոխադարձաբար մեկմեկու տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ Հայաստանը չի ուզում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կարծում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Հայաստանը չի ասում, ճանաչում է արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ոչ։
Ղարաբաղյան 2-րդ պատերազմից առաջ նրանք ասում էին, նրանց վարչապետն ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»։ Այս հայտարարությունն էր, որ ըստ էության խաթարեց բանակցային գործընթացը եւ դարձավ այն պատճառներից մեկը, որ անցյալ տարի նրանք /հայերը/ նման դառը ողբերգություն ճաշակեցին, ինչպիսին պարտությունն է։ Մենք լիովին բացահայտ կերպով ասում ենք, որ ուզում ենք անհապաղ սկսել բանակցություններ Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Հասկանալի է, որ դա կրակի դադարեցման մասին համաձայնագիր չի լինելու, այլ լիարժեք խաղաղության համաձայնագիր։ Ես հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերները կկարողանան Հայաստանին համոզել, որ իր գրաված կեցվածքն անհեռանկար է։ Կարծում եմ, որ Հայաստանը ապագայում էլ կարող է տուժել, առանց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի»,- ամփոփել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...