ԲՀԿ-ն էլ է Մարությանին անվստահություն հայտնում
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների նախաձեռնությանն են միացել նաեւ ԲՀԿ ավագանու անդամները։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։
«Մեր օրակարգում մի քանի տարի եղել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու հարցը։ «Իմ քայլը» օրակարգ է առաջարկել, որը համընկնում է մեր օրակարգի հետ»,- ասել է Միքայել Մանրիկյանը։
Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն իր կողմից թեկնածու առաջադրելո՞ւ է, Մանրիկյանն ասել է. «Եկեք առաջ չընկնենք։ Մեծամասնությունն իրենք են, բնականաբար եթե մենք էլ առաջադրենք, միեւնույն է իրենցը կհաղթի»։
Նա նշեց նաեւ, որ քվեարկությանը մասնակցելու են եւ կողմ են քվեարկելու Մարությանին անվստահություն հայտնելուն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...