ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայով առևտրի կենտրոն ներխուժած և եղևնին տապալած բլոգերի տեսանյութը բեմադրված է եղել
Մեքենայով առևտրի կենտրոն ներխուժած և եղևնին տապալած բլոգերը իրականում բեմադրել էր տեսանյութը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
«Բլոգերի ներկայացուցիչները խնդրել են գիշերային ժամերին առևտրի կենտրոն վարձել տեսահոլովակ նկարահանելու համար: Սցենարը, որը նախապես ուղարկված է եղել առևտրի կենտրոնին այլ է եղել: Տեսանյութի իրական բովանդակությունը արմատապես տարբերվում է այն սցենարից, որն ի սկզբանե ուղարկել էր բլոգերների թիմը»,- այս մասին հայտնել են առևտրի կենտրոնից:
«Նկարահանման պահին համալիրում այցելուներ չեն եղել: Կադրում գտնվող մարդիկ բլոգերի թիմի անդամներն են, իսկ : Հենակետերը, այդ թվում՝ տապալված տոնածառը, բերվել են նկարահանող խմբի կողմից»:






























