Լուծումը մեկն է՝ գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը. Վարդան Ոսկանյան
Մեզ հավաստիացնում էին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բաշիբոզուկների «մաքսային» և «սահմանային» կոչեցյալ հսկողությունը թույլատրվել է, որպեսզի չլինի «միջանցքային տրամաբանություն»։ Այս մասին ֆեյսբույքան էջում գրել է «Հայրենքի» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հիմա Բաքվի բռնապետն անձամբ սպառնում է արդեն Քաշաթաղյան միջանցքում նման հսկողություն իրականացնել՝ պահանջելով իր երազած «միջանցքը»։
Եթե մի պահ պատկերացնենք, որ նրան տրվի նույնիսկ իր ամբողջ ուզածը, վստահեցնում եմ՝ չի բավարարվելու և վերջում, ինչպես խոսուն կերպով հայտնի է երևանյան աշխարհաբարից, ասելու է՝ «մի հատ էլ կզեք, վրեքներովդ հավալա թռնեմ»։
Լուծումը մեկն է՝ տքնաջան և գերակտիվ աշխատանքով ստանալով դաշնակիցների և միջազգային հանրության աջակցությունը, գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը տեղային մարտի մակարդակում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...